Տիգրան Ավինյանը կայցելի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Երևանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս շաբաթ այցելելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան:
«Այցերի ընթացքում կհավաքագրենք խնդիրներն ու երևանցիների հետ միասին կգտնենք դրանց լուծումները: Տեղում ծանոթանալու եմ նաև համայնքում տարվող աշխատանքներին և դրանց կատարման որակին: Երևանը պետք է լինի՝ մարդկանց համար քաղաք և դրան են ուղղված մեր բոլոր նախաձեռնությունները»,-գրել է նա:
Տեեկացնենք, որ օրեր առաջ նա այցելել էր նաև Աջափնյակ վարչական շրջան: