Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Մամուլ

Արցախից ձեռքերը լվանալու «մեխանիկան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հիմնահարցը Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում միշտ էլ առանցքային տեղ է զբաղեցրել։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների սեղանին տարիներ շարունակ Հայաստանը հանդես է եկել որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր։ Ընդ որում, հայկական կողմն իր խնդիրը ձևակերպել է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման տեսքով, սակայն, դրան ի հակառակ, այսօր Արցախը թողնված է բախտի քմահաճույքին։ Այս ամենը կապվում է ոչ միայն 44-օրյա պատերազմի արդյունքների, այլև Արցախյան հիմնահարցի շուրջ միջազգայնորեն Հայաստանի իշխանությունների կողմից դրվող խնդիրների և պատկերացումների փոփոխության էվոլ յուցիայի հետ։ Նախ՝ իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը ընդգծում էր, որ ինքը բանակցությունները նոր կետից է սկսելու։

Եվ վերջինս 2018 թվականի մայիսի 9-ին Արցախի նախագահի հետ հանդիպման ժամանակ ձևակերպեց հայկական կողմի հետևյալ խնդիրը, թե «մեր ջանքերը պետք է ուղղված լինեն օր առաջ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչմանը»։ Թվում էր, թե Փաշինյանի իշխանությունը պետք է իր ողջ պոտենցիալն ուղղի Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, բայց 2018 թ. մայիսից ի վեր սկսեց օրակարգ բերել այն միտքը, թե ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի ժողովրդի կողմից լիազորված չէ, որովհետև նրանք ՀՀ ընտրություններին չեն մասնակցում, ուստի ինքը միայն կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը: Այս իրավիճակում բազմաթիվ վերլուծաբանների շրջանում այն մտայնությունն առաջ եկավ, թե կարծես Հայաստանի իշխանությունները փորձում են հրաժարվել արցախահայության անվտանգության երաշխավորի իրենց պարտականությունից, այլապես ինչպե՞ս է ստացվում, որ նախկին նախագահները ոչ միայն բանակցում էին Արցախյան հիմնախնդրի շուրջ, այլև բարձրացնում ինքնորոշման խնդիրը։

Բացի այդ, Փաշինյանն իր այդ մոտեցումն արդարացնելու համար աստիճանաբար որդեգրեց այն ուղեգիծը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, բայց արդյունքում Արցախը ոչ միայն չվերադարձավ բանակցային սեղան, այլև Ադրբեջանի հետևողական ջանքերի գործադրման արդյունքում, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» սկսեց դառնալ գործոն, և հաճախակի դարձան Ադրբեջանում հավատարմագրված տարբեր պետությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանների հանդիպումները այդ կազմակերպության ղեկավար կազմի հետ։ Ստացվեց, որ Փաշինյանը ձախողեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր առաքելությունը, իսկ ահա 2019 թվականի օգոստոսի 5-ին հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։

Եվ այստեղ է, որ առաջ է գալիս առանցքային հարցը. եթե Արցախը Հայաստան է, ապա ինչո՞ւ ես հայտարարում, թե չես կարող բանակցել Արցախի անունից։ Իրականում Արցախի անունից չբանակցելու մասին հայտարարություններն ընդամենը հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու համար էին, քանի որ պարզ էին դառնում, որ ՀՀ իշխանություններն ակտիվ բանակցությունների մեջ են։ Օրինակ՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը այդ կապակցությամբ հստակ հայտարարում էր, որ բանակցային սեղանին կոնկրետ փաստաթուղթ է քննարկվում։ Եվ ահա, 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի սկսվելուց ի վեր կարծես թե իրավիճակ փոխվեց և Փաշինյանը գրեթե իր բոլոր հարցազրույցներում ու հայտարարություններում սկսեց առաջ մղել մինչ այդ Արցախյան հակամարտության լուծման համատեքստում առավել հազվադեպ քննարկված «անջատում հանուն փրկության» սկզբունքը՝ ընդգծելով, թե Արցախի ժողովուրդը գոյաբանական խնդրի առաջ է կանգնած։

Բայց այս ամենը չխանգարեց, որ նույն թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը, զանց առնելով «անջատում հանուն փրկության» սկզբունքը, ստորագրի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն փաստաթուղթը։ Միևնույն ժամանակ, զարմանալին այն էր, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո էլ Փաշինյանը որպես Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական տեսլական դիտարկում էր այս սկզբունքի իրացումը։ 2021 թվականի դեկտեմբերին Փաշինյանն սկսեց կասկածի տակ դնել Արցախի անկախացման հնարավորությունը՝ հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»։ Իսկ 2022 թվականի ապրիլին էլ խորհրդարանում ունեցած իր ելույթում նա հայտարարեց այն մասին, թե միջազգային հանրությունը պահանջում է «իջեցնել» Արցախի կարգավիճակի «նշաձողը»։

Սակայն ամիսներ անց ընդհանրապես դուրս եկավ Արցախի կարգավիճակի հարցը։ Եվ օրերս էլ Փաշինյանը, արդեն հակասելով բոլոր իր նախորդ պնդումներին, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե դեռևս 1999-ին ԵԱՀԿ Ստամբուլ յան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով, ապա նաև Մադրիդյան հայտնի սկզբունքներով Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Եվ պատահական չէ, որ իր վերջին հարցազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պնդում էր, թե Արցախի ընտրված ներկայացուցիչները կարող են խոսել Ադրբեջանի հետ։ Պրահայում էլ նա վերահաստատեց իր այս հանձնառությունը, իսկ այս ամենը հիմք հանդիսացավ, որ Ալիևը Պրահայի քառակողմ հանդիպման առաջին փուլից հետո հայտարարի, թե Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա։

Ալիևի հայտարարությունը պաշտոնական Երևանի կողմից ոչ միայն որևէ հակադարձման չարժանացավ, այլև Փաշինյանը Բուդապեշտում համաձայնեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդ իսկ պատճառով Բուդապեշտի քառակողմ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ Արցախի մասին ոչինչ չկար գրված։ Թերևս ՀՀ իշխանությունների գործող դիրքորոշման փոփոխությունը, իսկ ավելի ստույգ՝ աստիճանաբար «հանգրվանին» գալու ընթացքը ցույց է տալիս, որ նրանք շարժվում էին (և են) վերջնականապես ձեռքերը Արցախի խնդրից լվանալու ճանապարհով, որի մասին ահազանգում էինք նաև մենք՝ բազմաթիվ փորձագետների հետ միասին։ Եվ եթե մարդիկ կան, որոնք դեռևս լրջորեն չեն ընդունում այս իրողությունն, ապա նրանց հիասթափություն է սպասում, քանի որ իշխանության ներկայացուցիչներն արդեն ոչ թե ինչ-որ քողարկված ձևերով, այլ լիովին բացահայտ կերպով հայտարարում են Արցախից հրաժարվելու իրենց դիրքորոշման մասին։

Դրա համար էլ իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկն օրերս նշում էր, թե ՀՀ-ն այլևս չունի Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքները ապահովելու ռեսուրս՝ միաժամանակ ընդգծելով, թե արցախցիների անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահների ներկայությունն է։ Փաստորեն ստացվում է, որ իշխանությունները, անընդհատ խաղաղապահներին հղում կատարելով, ձեռքի հետ էլ Արցախի թեման գցում են ռուսների գրպանը, սակայն ոչ մի խոսք չեն ասում այն մասին, որ իրենց մեղքով է, որ ձախողվել են բանակցությունները, իրավիճակը հասցվել է պատերազմի և պարտություն ենք կրել։ Ուստի, արդեն կարելի է պատկերացնել, թե որն է լինելու իշխանությունների հաջորդ քայլը։ Եթե Արցախի հետ կապված այսուհետ նրանց ուղղված հարցեր լինեն, ապա հայտարարելու են, թե մեզ մի դիմեք այդ հարցով, մեզ համար Արցախյան խնդիրը մեր լիազորության շրջանակներից դուրս է, դիմեք Ադրբեջանին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում