«Զելենսկին կրակի մեջ գցեց իր ժողովրդին». թուրքերը Զելենսկիին լուրջ նախազգուշացում են տվել
Թուրքական Haber 7 թերթի ընթերցողները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կոչ են արել դադարեցնել սադրանքները Մոսկվայի դեմ այն հայտարարությունից հետո, որ Ռուսաստանը ավելի լավ է «փախչի» Ղրիմից։ Այս մասին գրում է Ria.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամվ, բազմաթիվ օգտատերեր զգուշացրել են Ուկրաինայի առաջնորդին, որ հակամարտության սրման դեպքում Կիևի համար անուղղելի հետևանքներ կլինեն:
«Զելենսկին չպետք է սադրի Մոսկվային. ավելի լավ կլինի, եթե նա լսի Մերկելին և փոխզիջման գնա Պուտինի հետ»,- գրել է մեկնաբաններից մեկը։
«Ռուսաստանը երկու օրում կարող է ջնջել Ուկրաինան երկրի երեսից, մի իջեք ջրհորը ԱՄՆ-ի փտած պարանով»,- զգուշացրել է մեկ ուրիշը։
«Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Կիևին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետևանքների մասին և հորդորել նրան չեզոք պետություն մնալ: Ի՞նչ արեց Զելենսկին, նա կրակի մեջ գցեց իր ժողովրդին», - ասաց մեկ այլ ընթերցող:
«Թող Ռուսաստանն ու Ուկրաինան միավորվեն և գործ ունենան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ»,- առաջարկեց չորրորդ օգտատերը։
«Զելենսկին հետևեց Եվրոպային, կոնֆլիկտի մեջ մտավ Ռուսաստանի հետ, իսկ ԱՄՆ-ն ուղղակի օգտագործեց Ուկրաինան»,- ամփոփել են մեկնաբանները։
Ավելի վաղ Զելենսկին, ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուի ինստիտուտում, ասել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի Ռուսաստանին, այլ ոչ թե սպասի իր կողմից միջուկային հարվածների։
Իսկ ավելի ուշ արդեն, Ուկրաինայի ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը բացատրել է, որ նախագահը կոչ չի արել միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ, այլ նկատի է ունեցել կանխարգելիչ պատժամիջոցներ։