Օդեսայում և Վիննիցայում պայթյուններ են հնչել
Օդեսայում և Վիննիցայում պայթյուններ են հնչել, օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել ողջ Ուկրաինայում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Strana.UA-ին։
«Պայթյուններ են գրանցվել Օդեսայի մարզում։ Տեղեկություններ կան Վիննիցայում պայթյունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, պայթյուններ են գրանցվել Արևմտյան Ուկրաինայի Ռիվնե շրջանում և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայրենի Կրիվի Ռիհում։ Տեղեկություններ կան նաև Կիևի շրջանում պայթյունների մասին։