Գիտնականները նշում են, որ Եվրոպայում սպասվում է COVID-19-ի նոր ալիք
Եվրոպան կարող է բախվել օմիկրոն շտամի Ցերբեր ենթատեսակին, որն արագորեն տարածվել է Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում կատարելով գիտնականներին։
«Ադապտացման գործընթացում վիրուսներն այնպես են փոխվում, որ շրջանցում են իմունային համակարգը։ BQ.1.1 նոր տարբերակը կարող է դառնալ կորոնավիրուսի հաջորդ ալիքի աղբյուրը»,- նշում են գիտնականները։
Աշնան սկզբից եվրոպական երկրներում ավելի շատ վարակման դեպքեր են հայտնաբերվել, ինչի կապակցությամբ ԵՄ առողջապահության փորձագետները սկսել են խոսել կորոնավիրուսային վարակի նոր ալիքի մասին։