Կենտրոնական Ամերիկայում «Ջուլիա» փոթորկի հետևանքով զոհվել է մոտ 30 մարդ
Հոկտեմբերի 9-ին և 10-ին Կենտրոնական Ամերիկայում «Ջուլիա» փոթորկի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել: Տեղական իշխանությունները մի քանի հազար մարդու տարհանել են։
Ամենաշատ զոհեր գրանցվել է Գվատեմալայում։ Բնական աղետների հետևանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի տվյալներով՝ աղետից մահացել է ընդհանուր առմամբ 14 մարդ: Հանրապետության իշխանությունները ավելի քան 1300 մարդու տարհանել են ջրհեղեղներից անվտանգ շրջաններ։
Ավերվել է մոտ 1600 բնակելի շենք։