Ռուսաստանը իրանական անօդաչու սարքերով հարձակվել է ուկրաինական ՋԷԿ-ի վրա
Ռուսական բանակը հարձակվել է Վիննիցայի շրջանում գտնվող «Լադիժինսկայա» ՋԷԿ-ի վրա՝ գործարկելով իրանական արտադրության «Շահեդ-136» կամիկաձե երկու անօդաչու թռչող սարք։
Այս մասին իր Telegram-ում հայտնել է Վիննիցայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովը։
Նրա խոսքով՝ համապատասխան ծառայությունները դեպքի վայրում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ։