Մոլդովայի նախագահն առաջարկել է ընդլայնել ոստիկանության լիազորությունները ցույցերի ժամանակ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն խնդրել է կառավարությանը ընդլայնել ոստիկանության լիազորությունները, որպեսզի իրավապահները կարողանան պահպանել հասարակական կարգը բողոքի ակցիաների ժամանակ՝ առանց տեղական իշխանությունների համաձայնության։
Երկրում սեպտեմբերի 18-ից անժամկետ բողոքի ակցիա է տեղի ունենում։ Կազմակերպիչները պահանջում են նախագահի, խորհրդարանի և կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը։
Բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ
Ոստիկանությունը դիմել է քաղաքապետարան՝ վրանները հեռացնելու խնդրանքով, երկուշաբթի առավոտյան դրանք ոստիկանների կողմից բռնի կերպով ապամոնտաժվել են Քիշնեւի քաղաքապետ Իոն Սեբանի հրամանով։