Ստամբուլի պայթյունը կարող է ահաբեկչություն լինել. Թուրքիայի ներքին գործերի նախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ կիրակի օրը Ստամբուլի բնակելի շենքում եղած հզոր պայթյունը կարող է ահաբեկչություն լինել։
Քադըքյոյ թաղամասի բնակելի շենքում հզոր պայթյունի նախնական պատճառը, ըստ տեղական լրատվամիջոցների, գազի արտահոսքն է եղել։ Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան հայտնել է, որ միջադեպի արդյունքում երեք մարդ է զոհվել։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են ահաբեկչության վարկածը։