Արևմուտքը պետք է խոսի Ռուսաստանի հետ․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Արևմուտքը պետք է խոսի Ռուսաստանի հետ, առանց Մոսկվայի հետ երկխոսության անհնար է հրադադարի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել։
«Առանց Մոսկվայի հետ երկխոսության անհնար է հասնել հրադադարի: Ի վերջո ո՞ւմ հետ պետք է խոսեք, ո՞ւմ հետ բանակցեք»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Թուրքիան չի միանում Ռուսաստանի Դաշնության դեմ միակողմանի պատժամիջոցներին։