Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են ծովային սահմանազատման շուրջ
Իսրայելը պատմական համաձայնություն է ձեռք բերել Լիբանանի հետ ծովային սահմանների սահմանագծման հարցում, ասել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը, ով շուտով համաձայնագիրը կներկայացնի կառավարության հաստատմանը։
«Սա պատմական ձեռքբերում է, որը կամրապնդի Իսրայելի անվտանգությունը, միլիարդներ կբերի Իսրայելի տնտեսությանը և կայունություն կբերի հյուսիսային սահմանին»,- ասվում է Լապիդի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ:
Նշվում է, որ վաղը համաձայնագրի նախագիծը, որը ամբողջովին համապատասխանում է անվտանգության և տնտեսության ոլորտում իսրայելական սկզբունքներին, կներկայացվի անվտանգության հարցերի նեղ կաբինետի քննարկմանը, որից հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը: