Բրիտանիան ոչ մի նախանշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային հարվածի
Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ջերեմի Ֆլեմինգը որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում մարտավարական միջուկային զենք կիրառել։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru-ից։
«Ես կարծում եմ, որ մենք կտեսնենք նշաններ, եթե նրանք գնան այդ ճանապարհով»,- ասել է նա BBC-ին։