Մենք Ուկրաինայի հետ բանակցություններ չենք խնդրել. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը երբեք բանակցություններ չի խնդրել Ուկրաինայի հետ և չի ստացել համապատասխան առաջարկներ։
«Եղել են ոչ այնքան լուրջ կոչեր, որոնց մենք բացասական չենք արձագանքել, այլ առաջարկել ենք կոնկրետ առաջարկներ ձևակերպել, որոնց հետ որոշ մարդիկ ցանկանում են անուղղակի կապի միջոցով կապվել մեզ հետ։ Եվ այս դեպքում էլ ավելի կոնկրետ պարզաբանումներ ոչ մեկից չենք ստացել»,- ասել է Լավրովը:
Լավրովն անդրադարձել է նաև ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարություններին՝ դրանք սուտ որակելով:
«Ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարությունները, թե իրենք «ամբողջ սրտով բաց են Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար», իսկ Ռուսաստանը, «այնքան վատ», իբր հրաժարվում է կապ հաստատել»,- նշել է Լավրովը: