Զելենսկին շարունակում է զենք խնդրել. Reuters
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կդիմի G7 երկրների առաջնորդներին՝ խնդրելով ավելացնել Կիև զենքի մատակարարումը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ նախագահ Զելենսկին կխնդրի Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանություն, որը նա անվանել է «առաջնահերթություն»:
Հոկտեմբերի 11-ին G7-ի առաջնորդները կհանդիպեն՝ քննարկելու «Ուկրաինային աջակցության մեծացման հնարավորությունը և լսելու Զելենսկիին»,- գրում է Reuters-ը։
Բայդենն արդեն խոստացել է ավելի շատ հակաօդային պաշտպանություն ապահովել: