Ի՞նչ է կատարվում այս պահին Կիևում. պաշտոնական աղբյուրները լռում են
Կիևում կրակոցների ձայներ են լսվում: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում տալով «Клименко тайм»-ին: Տեղեկությունը հաստատել է նաև ուկրաինական «Вести»-ն: Իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։
Նշվում է, որ նախօրեին Ուկրաինայում օդային տագնապ էր հայտարարվել: Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում էին պայթյունների մասին մի շարք շրջաններում, իսկ տարածաշրջանի ղեկավարները գրում էին հրթիռային հարվածների պատճառով կրիտիկական ենթակառուցվածքների վնասների մասին։
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հարվածներից հետո ևս 301 բնակավայր հոսանքազրկված է։ Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի սպառումը: