Կանադայի իշխանությունները Լեհաստան կուղարկեն ինժեներական և սակրավորական զորքերի մասնագետներ
Կանադայի իշխանությունները Լեհաստան կուղարկեն ինժեներական և սակրավորական զորքերի 40 մասնագետ՝ ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Այսօր ես հայտարարում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում Կանադան մոտ 40 սակրավորի կուղարկի Լեհաստան՝ օգնելու լեհական ուժերին վերապատրաստել ուկրաինացի սակրավորներին ինժեներական հետախուզության, պայթուցիկ նյութերի, ականազերծման ոլորտում»,- ասել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը մամուլի ասուլիսում։