Վանաձորում այրվել է վագոն-տնակ
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում այրվում է տնակ, հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ինքնաշեն վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը16։33-ին, մարվել՝ 17։42-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 18 ք․մ․) և մոտակա խորդանոցը (մոտ 4 ք․մ․)։