ՆԱՏՕ-ն գուցե չի կատարել Ռուսաստանին տված որոշ խոստումներ. Բորել
ՆԱՏՕ-ն գուցե չի կատարել Ռուսաստանին տված որոշ խոստումներ, բայց դա չի արդարացնում այն, ինչ կատարվում է Ուկրաինայում:
Այս մասին հայտարարել է Ժոզեպ Բորելը, գրում է Ria.ru-ն:
Նա հավելել է. «Ինձ որպես արդարացում կամ պատճառաբանություն չի բավարարում այն փաստարկները, որոնցով շատ մարդիկ, այդ թվում՝ իմ ընկերները արդարացնում են ագրեսիան՝ ասելով, որ ՆԱՏՕ-ն չի կատարել իր խոստումները։ Դրանցից ոչ մեկը չի արդարացնում այն, ինչ կատարվում է»: