Ալավերդի համայնքի ղեկավար ընտրվեց Արկադի Թամազյանը
Ալավերդի խոշորացված համայնքում այսօր տեղի ունեցավ նորընտիր ավագանու նիստը, որի ընթացքում ավագանին նոր ղեկավար ընտրեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին։
ՔՊ-ի թեկնածուն պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, որը պարտվեց։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով բացարձակ մեծամասնություն ունեցող ուժ չէր ձևավորվել, ինչից հետո «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցությունները հայտարարել էին կոալիցիա կազմելու և Արկադի Թամազյանին քաղաքապետ ընտրելու որոշման մասին։
ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել և հրաժարվել է այսօրվա նիստին մասնակցելուց, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ՀԱԿ անդամների աջակցությամբ ընտրվել է միաձայն։