Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Այս մասին տեղեկացնում են NEWSPRESS.am-ի աղբյուրները: Դեռևս հայտնի չէ, թե մասնավորապես ինչ են քննարկում նրանք, բայց ավելի վաղ հայտնի էինք, որ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն էր ժամանելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք նաև, որ Արցախում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին՝ պատվիրակության Երևան այցի մասին կիրակի օրը հայտարարել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակը։