Հարավային Կովկասում նոր աշխարհակարգի ձևավորումն ու վերադասավորումներն իրականացվում են Հայաստանի հաշվին՝ որպես զոհ երկրի. Արտակ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, ՀՀ իշխանությունները չեն վարում սեփական արտաքին քաղաքականությունը և 2018-ին ձևավորված «թավշյա հեղափոխությունն» ուղղված է եղել այլ նպատակի:
Արտակ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Հարավային Կովկասում նոր աշխարհակարգի ձևավորումն ու վերադասավորումներն իրականացվում են Հայաստանի հաշվին՝ որպես զոհ երկրի: Իսկ ՀՀ իշխանությունները լուռ տանում են այդ ամենը: