ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը քննարկել են համագործակցությունը մինչև 2025թ
ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նիստում քննարկել են մինչև 2025 թվականը երկրների միջև ռազմական համագործակցության հարցեր, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ ՀԿԿ քարտուղարության պատվիրակությունները։ ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։
«Պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել աշխարհում ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ, վերլուծել ԱՊՀ երկրների անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքները»,- նշել են նախարարությունից։
Բացի այդ, որոշվել են ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների միջև հետագա փոխգործակցության զարգացման ուղղությունները։