Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում
Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ մոտ ապագայում Հնդկական օվկիանոսի հյուսիսում Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով իրանական YJC պարբերականին։
«Կայուն անվտանգություն ստեղծելու և մարտունակությունը բարելավելու համար մենք շուտով համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենք Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների մասնակցությամբ»,-գրում է պարբերականը։