ԱՄՆ-ն կարող է էներգիա մատակարարել բարձր գներով. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական Էներգետիկ շաբաթ-2022» ֆորումում ասել է, որ Միացյալ Նահանգները, «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարները վնասելուց հետո, կարող է էներգիա մատակարարել բարձր գներով: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
««Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներին հասցված վնասը պարզ է: Կարծում եմ, որ այստեղ առանձնապես անհրաժեշտ չէ մանրամասնել Միացյալ Նահանգների նպատակը, որն այժմ կարող է ռեսուրսներ մատակարարել բարձր գներով: Ինչպես ասում են ամեն ինչ պարզ է, թե ով է կանգնած դրա հետևում»,- ասել է Պուտինը:
Նախագահի խոսքով՝ այժմ պետությունները կարող են Եվրոպային պարտադրել իրենց հեղուկ բնական գազը, որի գները շատ ավելի բարձր են, քան ռուսական գազի գները։