Ռուսաստանը պատրաստ է էներգառեսուրսներ մատակարարել Եվրոպային. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական էներգետիկ շաբաթ 2022-ին իր ելույթի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է էներգառեսուրսներ մատակարարել Եվրոպային, հենց որ եվրոպական երկրները դա ցանկանան։
«Գնդակը Եվրամիության դաշտում է: Եթե ուզում են, թող ծորակը բացեն ու վերջ»,- ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկին ոչ մի բանով չի սահմանափակում, այդ թվում՝ պատրաստ է լրացուցիչ ծավալներ մատակարարել աշուն-ձմեռ ժամանակահատվածում։
Նա նաեւ ընդգծել է, որ եվրոպական երկրներն իրենք են սրում իրավիճակը՝ սահմանափակումներ մտցնելով նավթի գների վրա։ Պուտինը նշել է, որ Արեւմուտքը չպետք է հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից։
«Մենք վաճառում ենք այն, ինչ ուզում են գնել: Մենք պատրաստ ենք ձեզնից գնել, բայց դուք չեք վաճառում»,- ասել է նախագահը։