Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է
Քաղաքականություն

Խաղաղության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի մերժում է բացել Հայաստանի հետ սահմանները. Արմեն Գևորգյան

Շատ երկրներ կվկայեն, որ առնվազն անհարթ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։ Նրանցից ոմանք հույս ունեին, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի արդյունքում Թուրքիան կսկսեր ապրել եվրոպական խաղի կանոններով։ Բայց այդ հեռանկարը, ամենայն հավանականությամբ, հօդս է ցնդել։ Թուրքիան ինքն է մերժել այս ուղին, որպեսզի մուսուլմանական աշխարհի և ավելի լայն տարածաշրջանի առաջնորդ դառնալու սեփական հավակնություններին հասնի առանց որևէ արտաքին պարտավորությունների կամ հանձնառությունների: Այս մասին հայտարարել է Հայաստանի պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում հոկտեմբերի 12-ին կայացած «Թուրքիայի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ.

Գևորգյանի խոսքով՝ նախկինում էլ եղել է հայկական երկու վարչակազմերի անդամ, որոնք փորձել են նոր հարաբերությունների շուրջ բանակցություններ վարել Թուրքիայի հետ։ 

«Նախորդ բոլոր դեպքերում, չնայած միջազգային աջակցությանը կամ ճնշումներին, ինչ-որ պահի Թուրքիան միշտ առաջ է քաշել նախապայմանների լեզուն՝ խարխլելով ողջ գործընթացը։ Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի մերժում է բացել Հայաստանի հետ սահմանները։ Ոչ էլ երբևէ թաքցրել է իր քաղաքական, ռազմական և այլ աջակցությունն ու հովանավորությունն Ադրբեջանին՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ։ Թուրքիան և նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանը ձգտում են հիմնովին փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը, կառուցել տարածաշրջանային անվտանգության և կայունության նոր ճարտարապետություն՝ թյուրքական աշխարհի լիիրավ գերիշխանությամբ և հնարավորինս չեզոքացնելով այսպես կոչված հայկական հարցը։ Միևնույն ժամանակ թուրքական գործոնը նաև Եվրոպական շատ երկրների համար լուրջ ներքաղաքական մարտահրավեր է դարձել։

Այս օրերին մենք ականատես ենք հայ-թուրքական նոր երկխոսության, և պետք է հիշել՝ անարդար խաղաղությունը միշտ երերուն է։ Մտահոգություններ կան, որ նման երկխոսությունը կրկին կդառնա Թուրքիայի գերիշխանության ցուցադրությունը, որտեղ նա կվերափոխի տարածաշրջանը՝ յուրաքանչյուր ազգի համար դերերի իր ընկալմամբ:

Հարգելի' գործընկերներ,

Վերջերս Ստրասբուրգում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս մեկ անգամ պահանջներ է ներկայացրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին: Նա հակահայկական հռետորաբանության թարմ օրինակ ցույց տվեց՝ կոչ անելով ժողովրդավարական Ֆրանսիայում թուրքական էթնիկ համայնքին ընդդիմանալ ֆրանսահայերին, մարդկանց, ովքեր վերջին 100 տարում միայն մեծարել և էապես նպաստել են ողջ ժողովրդավարական և ազատ Եվրոպայի զարգացմանը։ Ահա թե ինչու եմ ուզում, որ բոլորն իմանան՝ ոչ միայն հայկական սփյուռքում, այլև Հայաստանում մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ վստահել մի հարևանի, ով չի գիտակցում, թե ինչ է արել անցյալում և խելամիտ եզրահանգումներ չի կատարում իր ներկայիս քաղաքականության մեջ, հարևան, որը նախընտրում է էթնոկրոնական տրամադրություններն ու առաջնահերթությունները տարածաշրջանային հարաբերություններում:

Պարոն նախագահ,

Չեմ հավատում, որ մեր կազմակերպությունը կամ եվրոպական արժեքների վրա հիմնված որևէ կազմակերպություն պետք է թույլ տա Թուրքիային սպասարկել իր կարճաժամկետ շահերը՝ զոհաբերելով երկարաժամկետ եվրոպական վստահությունը»,-ասել է նա։