Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է
Քաղաքականություն

ՄԻՊ-ը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 83-րդ նիստի շրջանակներում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) 83-րդ նիստի շրջանակներում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի առցանց դիտարկման ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Պաշտպանի հաստատության արձանագրումները։

Իր ելույթում Պաշտպանը անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորմանը՝ միտված կանանց օրակարգի առաջմղմանը:

Գրիգորյանը ներկայացրել է նաև սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ առանձնակի դաժանությամբ իրականացրած պատերազմական հանցանքները՝ պայմանավորված ազգային և գենդերային ատելությամբ, և նշել, որ առավել մտահոգիչ են ադրբեջանցիների կողմից այդ հանցանքները պատկերող տեսանյութերի տարածումը սոցցանցերում։ Նշել է, որ այս սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական ագրեսիան անհամաչափորեն ծանր է ազդել հատկապես կանանց ու աղջիկների վրա, ներառյալ հաշմանդամություն ունեցողներին։

Անդրադառնալով Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացումներին, առկա խնդիրներին և օրենսդրական բացերին՝ Պաշտպանը հանդես է եկել կոնկրետ առաջարկություններով, ի թիվս այլնի.

Ընդունել խտրականության արգելքի համապարփակ օրենսդրություն և սահմանել ինստիտուցիոնալ մեխանիզմներ,

Վերանայել ՀՀ քրեական օրենսդրությունը՝ առանձին հանցակազմերով քրեականացնելով գենդերային բռնության բոլոր տեսակները, ներառյալ՝ հետամտումը, ինչպես նաև ընդլայնել բռնություն զոհերի պաշտպանության ընթացակարգային երաշխիքները՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան,

Հրապարակել միասնական, համապարփակ և համակարգային վիճակագրական տվյալներ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ;

Ապահովել բավարար թվով ապաստարանների և պետության կողմից տրամարդվող ծառայությունների հասանելիությունը ՀՀ ամբողջ տարածքում, ներառյալ հաշմանդամություն ունեցող կանանց համար բավարար հասանելիություն;

Ձեռնարկել կոնկրետ միջոցներ՝ խթանելու կանանց քաղաքական և տնտեսական մասնակցությունը, ներդրնելու գենդերազգայուն բյուջետավորման պրակտիկա, շարունակելու բարձրացնել գենդերային քվոտաները` հատուկ ուշադրություն դարձնելով իրավապահ մարմիններին,

Մշակել աշխատավայրում սեռական ոտնձգությունների արձագանքման արդյունավետ օրենսդրություն,

Ընդլայնել առողջապահական ծառայություններին կանանց հասանելիությունը առանց որևէ խտրականության՝ այդ թվում նաև բուժաշխատողների վերապատրաստման միջոցով;

Տրամադրել թիրախավորված պետական աջակցություն, այդ թվում` հոգեկան առողջություն պահպանման ոլորտում, տեղահանված կանանց և աղջիկներին: