Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար. «Հրապարակ»«Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը.«Իրավունք»Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրաԻշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Ինչու են ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել. «Հրապարակ»«Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում. «Իրավունք»Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում. «Հրապարակ»Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքըԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման Երիցյան
Հասարակություն

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. սեպտեմբերը 2021թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 9.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.6%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.3-0.7%-ով, այդ թվում համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 13.7%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.4% գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.6%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.4%-ով:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 11.1%-ով, ալյուրինը՝ 15.9%-ով, նախաճաշի համար շիլաներինը՝ 18.1%-ով, հացինը՝ 19.7%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար, 0.2%, 0.6%, 1.3% և 0.1%-ով:

Կարագի, շոկոլադի և հրուշակեղենի գները 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 3.2%, 7.2%, 8.7%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.1%, 0.9%, 1.5%-ով: 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի՝ 23.9%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 1.6% գնաճ:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է թարմ կաթի՝ 14.8%, տավարի մսի՝ 22.1%, սառեցրած ձկան՝ 26.5% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար, 0.2%, 0.4% և 0.5% գնաճ:

Ցիտրուսային մրգերի գները 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ աճել են 1.6%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 7.6%-ով: Միաժամանակ, 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի, գառան մսերի և թռչնամսի՝ 0.7%, 5.6% և 4.1% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար, 0.5%, 1.3% և 1.1% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.1% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում: Ձվի գինը 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 19.1%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.9%-ով: Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.5% գնանկում: 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մակարոնեղենի 31.5% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է՝ 4.3%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 3.8% գնաճ:

2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գնաճը կազմել է 3.84%: Վերը նշված ապրանքախումբը սպառողական զամբյուղում ունենալով 4.85% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.16 տոկոսային կետով: 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 21.0% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում: