Հայտնի է, թե ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը
Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանն Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գագաթնաժողովի շրջանակում մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները, խաղաղ կարգավորման ջանքերը, հացահատիկային միջանցքը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում։
Ավելի վաղ այս զրույցի մասին հայտարարել էր անձամբ Թուրքիայի ղեկավարը։ Նա պարզաբանել է, որ հոկտեմբերի 13-ի հանդիպմանը ծրագրում է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում դիվանագիտական կարգավորման հնարավորությունները և այս գործընթացում Անկարայի միջնորդությունը։
Նախատեսված է նաև Էրդողանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։