ԿԳՄՍ նախարարը հաստատեց՝ Ֆիզկուլտինստիտուտն ու Բրյուսովը միավորվում են Մանկավարժականի հետ․ արդեն անունը որոշել են
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատում է կառավարության որոշումն առ այն, որ երեք բուհ պետք է միավորվի։ Մասնավորապես, խոսքը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մասին է:
«Այո, կառավարությունը շրջանառում է որոշումը, ես բացահայտ ասում եմ. կկայացվի համապատասխան որոշում ու կշարժվենք առաջ»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
Դումանյանը, դիմելով ուսանողներին ու դասախոսներին, ասաց, թե ոչինչ կտրուկ չի փոխվելու:
«Այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի, որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում, միգուցե, երկու ռեկտորի հաստիք պակաս ունենանք»,- նշեց նախարարը:
Դումանյանն ասաց, թե երբ երեք բուհերը միավորվեն, քննարկում են, որ բուհն ունենա Կրթական գիտությունների ինստիտուտ անունը:
«Քննարկում ենք դեռ»,- հավելեց նա: