Աստանայում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
Աստանայում սկսվել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակի կատարած հայտարարությանը։
«Բանակցություններն սկսվել են»,- ասվում է գրասենյակի տարածած հայտարարությանը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ջանքեր կգործադրի, որպեսզի սկսի Ռուսաստանից պարարտանյութ մատակարարել այլ երկրներ։ Ինչպես նաև նշել, որ հացահատիկային միջանցքի շնորհիվ Ուկրաինայից արտահանվել է ավելի քան վեց միլիոն տոննա պարենամթերք։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին դեմ է արտահայտվել միակողմանի պատժամիջոցներին և կողմ հանդես եկել Արևմուտքի և Ռուսաստանի միջև երկխոսությանը։