Զապորոժիեում պայթյուններ են. քաղաքում և տարածաշրջանում օդային տագնապ է հայտարարված
Ուկրաինական ««Прямой»» հեռուստաալիքը հայտնում է Զապորոժիե քաղաքում պայթյունների մասին։
«Զապորոժիեում պայթյունների մասին տեղեկություններ կան։ Քաղաքում և տարածաշրջանում օդային տագնապ է հայտարարված»,- ասվում է հեռուստաալիքի Telegram ալիքում։
Նշվում է, որ հոկտեմբերի 10-ին ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են Ուկրաինայի տարբեր շրջանների վրա զանգվածային հրթիռային հարձակումների մասին: Պայթյուններ են տեղի ունեցել Կիևում, Վիննիցայում, Դնեպրոպետրովսկում, Օդեսայում, Նիկոլաևում, Լվովում, Կրիվոյ Ռոգում և այլ շրջաններում։
Այնուհետև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ ռուսական բանակը հարվածել է Ուկրաինայի ենթակառուցվածքներին և շտաբներին։