Պեսկովն ասել է, որ Պուտինն ու Էրդողանը Աստանայում կայացած հանդիպմանը չեն քննարկել Ուկրաինան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեբ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 13-ին Աստանայում կայացած հանդիպմանը չեն անդրադարձել ռուս-ուկրաինական կարգավորման թեմային։ Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռուս-ուկրաինական կարգավորման թեման չի քննարկվել»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կրեմլն ակնկալում է, որ Անկարան հանդիպմանը կներկայացնի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման նախաձեռնություններ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աստանայում կայացած բանակցությունների ժամանակ Պուտինը Էրդողանին առաջարկել է գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարելու համար։