Զելենսկին ասել է, որ Մակրոնը թույլ է տվել իրեն զանգահարել WhatsApp-ով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ լավ հարաբերություններ ունի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնիսկ թույլ է տվել իրեն ուղղակիորեն զանգահարել WhatsApp-ով։
Այս մասին նա ասել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերից սկսած զրույցների ընդհանուր տեւողությունը կազմել է 100 ժամ։