Արցախի ԱԺ պատվիրակությանը ներկայացրել եմ բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացը. ԱԽ քարտուղար
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ:
Նա նշել է. «Պատվիրակության կազմում էին նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Հանդիպմանը մանրամասներ եմ ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև մտքեր ենք փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ»: