Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է
Քաղաքականություն

Ինչպես այլասերել ցանկացած կարևոր գաղափար. Ավետիք Չալաբյան

Այսօր ՀՀ Կառավարության նիստում Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այսուհետև ՀՀ ողջ զինապարտ բնակչությունը տարվա ընթացքում 25 օր տևողությամբ պարտադիր մարտական հավաքներ է անցնելու, որից 4 օրը լինելու են կազմակերպչական, 7 օրը՝ մարզումներ, իսկ 14 օրը՝ մարտական հերթապահություն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Թվում է, թե վերջապես պարտության խորհրդանիշ հանդիսացող այս իշխանություններին սկսել է հասու դառնալ համատարած ռազմականացման անհրաժեշտությունը, և նրանք սկսել են քայլեր ձեռնարկել այս կարևոր ուղղությամբ։

Սակայն երբ սկսում ես ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնությունը, հասկանում ես, որ սա նույն այդ ռազնականացումը այլասերելու և վարկաբեկելու ուղիղ ճանապարհ է, և ահա թե ինչու՝

ա) կախված թե որն է համարվում զինապարտության վերին տարիքը (45 թե 55 տարեկանը), Հայաստանում ներկայումս զինապարտ է մոտ 400 000 - 600 000 քաղաքացի։ Եթե բոլոր այս քաղաքացիները տարին մեկ պետք է անցնեն 25-օրյա հավաքներ, ապա միաժամանակ յուրաքանչյուր պահի մարտական հավաքների մեջ է գտնվելու 30,000-40,000 անձ։ Սա հսկայական թիվ է, համադրելի գործող բանակի շարքային կազմի ընդհանուր թվաքանակի հետ, և բացարձակ անկառավարելի այն պայմաններում, երբ նույնիսկ գործող զորամասերում չեն հերիքում ոչ շենքային պայմանները, ոչ սպաները, ոչ ժամանակակից հանդերձանքը և սպառազինությունը։ Թե ինչպես է պաշտպանության նախարարությունը կառավարելու այդ վիթխարի հոսքը, ոչ ոք պատկերացում չունի, ակնհայտորեն մարդկանց մեծ մասը որևէ օգտակար ֆունկցիա այդ պայմաններում չի կարողանալու կատարել, փոխարենը նրանք կտրվելու են իրենց բնականոն կյանքից, ենթարկվելու անհամաչափ ռիսկերի, և հիասթափությամբ և խորապես դժգոհ վերադառնան այդ հավաքներից։

բ) մարդկանց այդպիսի մեծ բազմության անիմաստ շեղումը իրենց բնականոն գործունեությունից ունենալու նաև լուրջ տնտեսական հետևանքներ։ Հայաստանում մոտավորապես 1,2 միլիոն մարդ է ներգրավված տնտեսական ակտիվության մեջ։ Փաստացի, նրանց մոտ 3%-ը յուրաքանչյուր պահի շեղված է լինելու իրենց աշխատանքից, առանց համարժեք օգուտ տալու երկրի պաշտպանությանը։ Սա ոչ միայն հսկայական տնտեսական վնասների կբերի, այլև կհանգեցնի տնտեսական բազմաթիվ շղթաների խաթարման, քանի որ այդ թվակազմից շատերը անհատ տնտեսավարողներ են, և նրանց անհատական գործունեության կասեցումը կարող է հանգեցնել իրենց ողջ գործի խափանման, համատարած սննկացումների՝ առանց համարժեք օգուտի երկրի պաշտպանությանը։

գ) Եթե մեր երկրի քաղաքացիներին ամեն տարի մեկ շաբաթով ներգարվվեին ուսումնա-մարտական հավաքների մեջ, մարտունակության որոշակի մակարդակը պահելու նպատակով, դա կարելի էր հասկանալ և նույնիսկ ողջունել։ Բայց ենթադրել, որ ցանկացած արական սեռի քաղաքացի կարող է մեկ շաբաթվա պատրաստությունից հետո գնալ մարտական հերթապահության, բացարձակ անիրատեսական է, քանի որ նրանցից շատերը խաղաղ պայմաններում տարրական ֆիզիկական պատրաստություն չունեն, զենքի հետ նորմալ վարվել չգիտեն, և մարտական հերթապահության գնալուց, ավելի շատ վտանգելու են իրենց և իրենց ծառայակիցների կյանքը, քան որևէ օգուտ տան երկրի պաշտպանությանը։ Մեր բանակի նորակոչիկները մոտ 20 շաբաթ մարտական պատրաստություն են անցնում, և միայն դրանից հետո են մեկնում մարտական ծառայության, և ըստ փորձի, միջինում միայն մեկ տարի ծառայելուց հետո է, որ սկսում են արդյունավետ կատարել իրենց մարտական պարտականությունները։ Պատկերացնել, որ նրանցից շատ ավելի տարեց համաքաղաքաղացիները, համատարած կարող են մեկ շաբաթվա պատրաստությունից հետո արդյունավետ մարտական հերթապահություն իրականացնել, պարզապես աբսուրդի ժանրից է, և իրականում հանգեցնելու է ողբերգական արդյունքների։

դ) այսպիսի մասսայական գործընթացը անխուսափելիորեն հանգեցնելու է նաև մասսայական կոռուպցիոն ռիսկերի։ Բազմաթիվ համաքաղաքացիներ փորձելու են տարբեր պատրվակներով ազատվել ծառայությունից, նույնիսկ հեռանալ երկրից, հայտնվելու են տարբեր պաշտոնյաներ և միջնորդներ, որոնք սկսելու են իրենց ծառայությունները առաջարկել, և սա բերելու է ամբողջ ոլորտի կրիմինալիզացիայի, հսկայական չարաշահումների, գործող իշխանությունների կողմից կամայական գործելակերպի, և այլ ցավալի հետևանքների։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ՔՊ-ական նախարար Պապիկյանի ղեկավարությամբ, արդեն աչքի է ընկել մի շարք աբսուրդային նախաձեռնություններով, դրանից նախորդը 24 մլն դրամով ժամկետային զինծառայողներին ծառայությունից ազատելու տխրահռչակ նախագիծն էր։ Թեև այս նոր նախագիծը ուղիղ հակառակ գաղափարական ուղղվածություն ունի, այն նույնպես միայն վնաս է տալու, քանի որ բացարձակ կտրված է իրականությունից։

Հայաստանին իսկապես պետք է ռազմականացում, այն անխուսափելի է, բայց այն պետք է արվի խելամիտ, հաշվարկված գործողություններով, որոնք հիմնվում են ռազմական գործի խորը իմացության և լավագույն միջազգային կառավարչական փորձի վրա։ Երկուսն էլ արմատապես բացակայում են գործող իշխանությունների մոտ, որոնք շարունակում են իրենց արկածախնդիր նախաձեռնություններով նորանոր աղետներ բերել մեր երկրի և ժողովրդի գլխին։ Անկեղծ հույս ունեմ, որ ինչպես 24 մլն դրամով ազատվելու տխրահռչակ նախագիծը, այնպես էլ ողջ արական բնակչությանը համատարած դիրքեր տանելու այս նոր նախագիծը կտապալվի, և մենք իմիտացիայի փոխարեն ի վերջո կունենանք իրական նախաձեռնություններ, որոնք կնպաստեն մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը»,-գրել է նա։