Հրաձգություն ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
Ամերիկյան Ռալի քաղաքում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողը սպանել է հինգ մարդու, վիրավորել մի քանիսին և բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով տեղի ոստիկանական բաժանմունքի Twitter-ին։
Քաղաքապետ Մերյան Բոլդուինը հայտնել է, որ քաղաքի ծայրամասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ:
Նահանգի նահանգապետ Ռոյ Կուպերը վստահեցրել է, որ կաջակցի միջադեպի հետաքննությանը։
Հրաձգության պատճառներն անհայտ են։