Բայկալ լճում երկրաշարժ է տեղի ունեցել
Բայկալ լճում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորգետնյա ցնցումները զգացել են բնակիչները ինչպես Իրկուտսկի շրջանում, այնպես էլ Բուրյաթիայում։
Բուրյաթիայի փրկարարների խոսքով, բնակարանային և կոմունալ ծառայությունների օբյեկտները աշխատում են բնականոն հունով, տուժածներ չկան։