ԵՄ դիտորդների առաջին խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաարը լուսանկար է հրապարակել
Եվրամիության՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Եվրամիության առաքելության ժամանումից և հայտնել, որ ԵՄ դիտորդների առաջին խումբը ժամանել է Երևան:
«Այսօր ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան։ 27 անդամ երկրներն արագ արձագանքել են Հայաստանի խնդրանքին։
Տեղակայման նպատակը լինելու է իրավիճակի մշտադիտարկումը և տեղում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցության տրամադրումը` իրավիճակի կայունացման նպատակով»,- գրել է Կլաարը։