Ես զարմացա կարդալով Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ. Պուտինը՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ նրա հայտարարությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սխալ և անընդունելի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության իբր ապակառուցողական դերի մասին։ Ուրբաթ օրը կայացած ԱՊՀ գագաթնաժողովում ՌԴ ղեկավարն ասել է` «ես զարմացա երեկ կարդալով Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ»։
Պուտինը նշել է, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման մասին։
«Ես զարմացած էի երեկ կարդալով Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ: Կարծում եմ, որ այդ հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ըմբռնումը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման մասին։
«Հնարավորություն կլինի և մենք կքննարկենք դա Ֆրանսիայի նախագահի հետ»,- ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված հարցը: