Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Ռուսաստան
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան։
Նա հիշեցրել է, որ բազմիցս եռակողմ ձևաչափով հանդիպել է Ալիևի և Փաշինյանի հետ, իսկ նախկինում նրանք արդեն քննարկել են նոր բանակցությունների իրագործելիությունը։
«Ուրախ եմ հրավիրել Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին, մենք պետք է պայմանավորվենք ժամկետի հետ կապված,- ասել է ՌԴ նախագահը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղի և նրա շուրջը վերաբերող հարցերը: