«Գուցե ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս եկել, ուղղակի չեն ուզում ասել մեզ, որ տրամադրություններս չգցենք»․ Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայի բոլոր հանդիպումներում ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը և ակնկալել արձագանք ռուս գործընկերներից։ Այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Աժ-ում լրագրողների հետ զրույցում։
Նա նկատեց, որ ՀԱՊԿ-ից ևս ակնկալիքներ ունեն, սակայն ՀԱՊԿ-ի կողմից ներգրավածություն, կարծես թե, չկա։
«Ոչ թե մենք ենք ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ գուցե ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս եկել, ուղղակի չեն ուզում ասել մեզ, որ տրամադրություններս չգցենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն իսկապես դուրս կգա Հայաստանից։
Նա նկատում է, որ պրոցեսները շարունակվում են՝ «մեզ վրա կրակում են, մեր տղաները մահանում են, բայց արձագանք չկա»։