Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է
Քաղաքականություն

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության դեմ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Իր ելույթի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոչնչով չհրահրված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Նա նկատեց, որ, օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, Գեղամասար բնակավայրը։ Ցանկանում եմ հստակ նշել, որ սա ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից։

«Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև ներկայացրեց կորուստներն ու ընդգծեց, որ անկասկած, նման աննկարագրելի վայրագությունների իրականացումը Ադրբեջանի կողմից իր երկրի հասարակության մեջ հայատյացություն և թշնամանք սերմանելու երկարամյա քաղաքականության ուղղակի հետևանքն է։

«Այս հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։