ՆԱՏՕ-ն հայտարարել է միջուկային զսպման «Steadfast Noon» զորավարժություններ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ դաշինքի պլանավորված միջուկային զսպման «Steadfast Noon» զորավարժությունները 14 երկրի մասնակցությամբ կանցկացվեն հոկտեմբերի 17-ից 30-ը։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը 2022 թվականի երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ից, կանցկացնեն միջուկային զսպման զորավարժություններ, որոնցում ներգրավված են տասնյակ ինքնաթիռներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցի նաև մինչև 60 ռազմական ինքնաթիռ, կիրականացվեն ուսումնական թռիչքներ, այդ թվում՝ Բելգիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային ծովի վրայով։