Պուտինն Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու տարբերակներ է առաջարկում՝ ի տարբերություն արևմտյան երկրների. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու տարբերակներ է առաջարկում՝ ի տարբերություն արևմտյան երկրների։
«Այսօր հիսուն պետություններ փաստացի պայքարում են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի տարածքում։ Այնտեղ էլ ձեր կողմից հաղթանակ չկա։ Ուստի անհրաժեշտ է այս իրավիճակից ելքեր փնտրել։ Եվ ես պետք է ձեզ ասեմ, որ ի տարբերություն ձեզ՝ արևմտյանների, նախագահ Պուտինը մեկ անգամ չէ, որ տարբերակներ է առաջարկել»,- կիսվել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ արևմտյան գործընկերները, ըստ ամենայնի, այս պահին չեն ցանկանում լսել նրան: