Միջուկային զենքի կիրառման գլխավոր նախաձեռնողը Լեհաստանն է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ միջուկային զենքի կիրառման գլխավոր նախաձեռնողը Լեհաստանն է։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ հենց Լեհաստանն է ԱՄՆ-ին հրահրում նման գործողությունների։
«Հիմնական նախաձեռնողը միջուկային զենքի կիրառման… կարո՞ղ եք գուշակել, թե ով է: Ես ձեզ կասեմ. Լեհաստան»,- ասել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները խոշոր տեխնոլոգիական երկիր է, և իրենք չպետք է պարեն խելագար քաղաքական գործիչների ձայնի տակ: