ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի
Այսօր ստանձնել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գառնիկ Դանիելյանը:
«Այսուհետ պայքարը շարունակելու եմ այս կարգավիճակում՝ անդավաճան մնալով իմ սկզբունքներին։ Աստված պահապան մեր պետությանը և ժողովրդին»,-նշել է նա:
Հիշեցնենք, պատգամավորի մանդատից հրաժարվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը, և նրա փոխարեն մանդատը բաժին է հասել «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանին:
Նա ՀՅԴ անդամ է, Իջևանից: