Ծեծի և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող 32-ամյա անձը հայտնաբերվել է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գրիբոյեդովի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 32-ամյա Արման Ա.-ն, որը մարտի 24-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: