ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ քննարկել է առաքելության գործառույթները
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում: Գրիգորյանը նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք:
Կողմերը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերվող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրությունում: