Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է
Քաղաքականություն

Ադրբեջանի վայրագությունները հետևանք են իրականացվող հայատյաց պետական քաղաքականության. Հասմիկ Հակոբյանի ելույթը Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում:

«Հարգելի՛ գործընկերներ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որը փոքր է տարածքով, բայց աշխարհին տվել է այնպիսի ականավոր մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Վիլյամ Սարոյանը, առաջին կին դիվանագետն աշխարհում` Դիանա Աբգարը, և ուրիշներ:

Հայաստանում առաջնահերթություններից մեկը կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն է հասարակական կյանքում: Հայաստանի խորհրդարանում 103 պատգամավորից 38-ը կանայք են: Սակայն, այսօր ես չեմ անդրադառնա այդ հարցին:

Ես կխոսեմ հայ կնոջ դերի մասին ռազմադաշտում:

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սանձազերծել է նոր ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով, միջազգային և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով:

Գերեվարված զինծառայողների խոշտանգման, արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առաձնակի դաժանությամբ, մերկացվել են, այնուհետև տեսագրվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից և հրապարակվել սոցիալական ցանցերում:

Այս վայրագությունների տեսանյութերը ցույց են տալիս խեղված և գլխատված հայ զինվորներին, այդ թվում՝ զինծառայող կանանց: Տեսանյութում հայ զինծառայող կինը երեւում է մերկ, երկու ձեռքերը և ոտքերը կտրած: Նրա աչքերից մեկը դուրս էր հանվել և տեղը քարեր դրվել, նրա մատները կտրել էին եւ խոթել բերանը: Ադրբեջանցի զինվորները գրել էին նրա խոշտանգված մարմնի վրա ադրբեջանցի հատուկ ուժերի՝ «Յաշմա»-ի անունը: Տեսանկարահանման ամբողջ գործընթացն ուղեկցվում է ադրբեջանցի զինվորների ծիծաղով եւ կատակներով:

Կին զինծառայողները սարսափելի դաժանությամբ սպանվել են ոչ միայն նրա համար, որ հայեր էին, ոչ միայն նրա համար, որ զինվորականներ էին, այլ՝ որովհետեւ հայ կանայք էին:

Ավելի ուշ մենք նորից ունեցանք սարսափազդու տեսանյութ, որը տարածվել էր սոցիալական ցանցերում: Ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում գնդակահարում են մի խումբ հայ ռազմագերիների:

Այսպիսի վայրագությունները հետևանք են Ադրբեջանում հայատյացության հետևողական պետական քաղաքականության, որն իրականացվում է պետական մակարդակով, դրսեւորվում է հասարակական կյանքում:

Այս կապակցությամբ ես ցանկանում եմ շեշտել միջազգային հանրության կարեւոր դերն այսպիսի պատերազմական հանցագործությունները կանխելու հարցում` Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելով»,-ասել է պատգամավորը: